ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ձևավորվել է Հիմնադիր խորհրդարանը

Ձևավորվել է Հիմնադիր խորհրդարանը
11.01.2015 | 14:52

Հունվարի 10-ին ձևավորվեց Հիմնադիր խորհրդարանը և տեղի ունեցավ նրա 1-ին նիստը: Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանն իր կանոնակարգի համաձայն լուծարվեց: Հիմնադիր խորհրդարանը ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող այլընտրանքային մարմին է, որն իր ստեղծման օրվանից ստանձնում է ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի ստեղծման, ժողովրդավարական պետության ձևավորման, ՀՀ-ին Արցախի դե-յուրե միավորման և երկրի ապագաղութացման անցումային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը: Առաջիկա ամիսների ընթացքում Հիմնադիր խորհրդարանը հանդես է գալու որպես «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կառավարման մարմին և ռեժիմին հեռացնելու քայլերն սկսելու վերջնաժամկետ է հայտարարում Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ը: Միևնույն ժամանակ՝ Հիմնադիր խորհրդարանն ամեն պահի պատրաստ է ազգի և պետության առջև ծառացած գոյութենական մարտահրավերների սրացման և անկառավարելիության վիճակ առաջանալու պարագայում ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը:

Հիմնադիր խորհրդարանի նախագահ ընտրվեց Գարեգին Չուգասզյանը, նախագահի տեղակալներ՝ Վարուժան Ավետիսյանը և Հայկ Գրիգորյանը: Հիմնադիր խորհրդարանն իր գործունեության ապահովման համար ընտրեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն հետևյալ կազմով՝ Ժիրայր Սէֆիլյան (քարտուղարության համակարգող), Ալեք Ենիգոմշյան (քարտուղարության համակարգողի տեղակալ), Էմիլ Աբրահամյան, Հայկ Ժամհարյան, Եղիա Ներսեսյան, Գևորգ Սաֆարյան, Վահագն Ավագյան, Հասմիկ Էվոյան:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ